Եվրոպա լիգա. «Ինտերը» կիսաեզրափակիչ փուլում է
Արխիվ 16-20
ՈՒԵՖԱ-Ի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչում Միլանի «Ինտերը» մրցեց գերմանական «Բայեր Լևերկուզենի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։
Իտալական ակումբի կազմում գոլի հեղինակներ դարձան Նիկոլո Բարելլան և Ռոմելու Լուկակուն։
Գերմանացիների միակ գոլը խփեց Կայ Հավերցը։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։
Կիսաեզրափակիչում «Ինտերը» կմրցի «Շախտյոր» - «Բազել» զույգի հաղթողի հետ։