«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր նախագահ ունի
Արխիվ 16-20
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր նախագահ ունի, տեղեկացնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը։
Աղբյուրի փոխանցմամբ` Արման Սահակյանին փոխարինել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Շիրակը» դեռ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ։
Տիգրան Վիրաբյանը ծնվել է 1984թ. մայիսի 23-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի) քաղաքում։
1990-2000թթ. սովորել և ավարտել է Գյումրիի Ֆ. Նանսենի անվան միջնակարգ դպրոցը։
2000-2004թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։
2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի զինվորական կոչում։
2010-2015թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սոցիալ-մշակութային գործունեություն» (արվեստի կառավարում) բաժինը։
2007-2016թթ. հանդիսացել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսերը:
2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ ի տնօրեն։
Դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։