Դոլարի և ռուբլու փոխարժեքները աճել են, եվրոյինը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
Արխիվ 16-20
Օգոստոսի 10-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 485.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.49 դրամով և կազմել 570.68 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 6.59 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.44 դրամով և կազմել 633.52 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 546.33 դրամով և կազմել 31686.97 դրամ: Արծաթի գինն աճել է 7.15 դրամով և կազմել 441.96 դրամ: Պլատինի գինն աճել է 54.01 դրամով և կազմել 15272.89 դրամ: