ԵԽԽՎ-ում մեկնաբանել են Բելառուսի ընտրությունները
Արխիվ 16-20
Բելառուսի նախագահի ընտրությունները ոչ ազատ եւ արդար էին, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Ռիկ Դեմսը՝ երկրի իշխանություններին կոչ անելով ապահովել մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների պահպանումը: «Ես ուշադիր հետևել եմ Բելառուսի նախագահական ընտրություններին, ինչպես նաև քվեարկության ավարտից հետո երեկ երեկոյան տեղի ունեցած իրադարձություններին։ Ես խորապես ցավում եմ, որ այս ընտրությունները հեռու էին ազատ եւ արդար համարվելուց»,- Դամսի խոսքը մեջբերում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը ։
Նա նշել է, որ «թեկնածուները չէին կարող ազատորեն առաջադրվել եւ ընտրարշավ անցկացնել, եղել են հավաքների ազատության եւ կարծիքների արտահայտման ազատության խիստ սահմանափակումներ, ներառյալ խաղաղ ցուցարարների, ակտիվիստների եւ լրագրողների զանգվածային ձերբակալությունները»: ԵԽԽՎ ղեկավարի խոսքով՝ արտահերթ քվեարկության ազնվությունը հարցեր է առաջացնում։