Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Արխիվ 16-20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է երեկ կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Իր շնորհավորական ուղերձում Պուտինը հույս է հայտնել, որ ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունները կշարունակվեն բոլոր ոլորտներում, կխորացվի համագործակցությունը միութենական պետության շրջանակում, կամրապնդվեն ԱՊՀ և ԵԱՏՄ գծով ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաև ՀԱԿՊ-ի շրջանակում ռազմաքաղաքական կապերը:
«Դա, անշուշտ, բխում է Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերից»,-նշել է Պուտինը:
«Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Բելառուսն անպայման նոր, փայլուն հաջողություններ կունենա պետականաշինության գործում»,-ասված է շնորհավորական ուղերձում: