Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է․ դատախազություն
Արխիվ 16-20
«Հանրապետական» նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկի) նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվել է։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարվել է շաբաթ օրը։ Կալանքը վերահաստավել է և նա այս պահին կալանավորված է»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ։ Այն վերաբերում է Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակմանը: