«Հայ ժողովրդի պատմությունը» չի կարող կատարել «Հայոց եկեղեցու պատմության» առանցքային գործառույթները
Արխիվ 16-20
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Աշոտ Մանուչարյանը <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադարձել է «Հայոց եկեղեցու պատմության» առանցքային գործառույթներին, ընդգծելով.
-Անասելիորեն հպարտանալով և մշտապես ոգեշնչվելով մեր ավելի քան հինգ հազարամյա հարուստ պատմությամբ, այնուհանդերձ, պետք է ևս մեկ անգամ անհանգստություն հայտնել առ այն, որ երբեք և ոչ մի պարագայում «Հայ ժողովրդի պատմություն» առարկան դպրոցում չի կարող կատարել «Հայոց եկեղեցու պատմության» երկու առանցքային գործառույթ, լուծել երկու կարևորագույն հիմնախնդիր.
- Կրթել, դաստիարակել, ձևավորել անհատի մոտ համաքրիստոնեական, համամարդկային արժեհամակարգ` խարսխված հայ ազգային-հոգևոր ավանդույթների, արժեքների վրա:
- Պատնեշել հասարակության համար մեծ վտանգ ներկայացնող, ազգային միասնությունը խարխլող, պետական անվտանգությանը լրջորեն սպառնացող աղանդավորության մուտքը հանրակրթական դպրոց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ