Լուկաշենկոն ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել
Արխիվ 16-20
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին հայտարարությունն է արել՝ կիրակի օրը կայացած ընտրություններից հետո։ Ընտրությունների նախնական արդյունքներով նա հանրապետության ղեկավար է մնում եւս 5 տարով:
«Քաղաքականությունը պետք է լինի մեկը՝ մարդիկ»,- հայտարարել Է Լուկաշենկոն՝ «Բելառուսի ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա» ՓԲԸ կատարած այցի ընթացքում: Նա նաեւ խոստացել է ծանոթանալ Մինսկի մարզում բարձր տեխնոլոգիական ագրոարտադրության ներդրումային ծրագրի իրականացմանը: