Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2020 թ
Արխիվ 16-20
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Խոյ
Բոլոր դժվար գործերը ծրագրեք հենց այս ժամանակահատվածում: Մեծ է հավանականությունը, որ արդյունքները կգերազանցեն ձեր իսկ սպասումները: Ցանկացած ծանոթություն, որը տեղի է կուննա այս ընթացքում, կարող է վերաճել կրքոտ զգացմունքների: Նայեք ձեր շուրջը։ Դիետա պահողները մեծ փորձությունների կենթարկվեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Ցուլ
Ձեզ սպասում են գործեր ու անհանգստություն և ոչ միայն: Այնուամենայնիվ, դրանցից դուք ավելի շուտ գոհ կլինեք, քան հակառակը: Ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները կկարողանան իրենց ղեկավարներին առաջարկել հետաքրքիր գաղափարներ: Մի վախեցեք դրանց դիմաց լավ աշխատավարձ պահանջելուց: Եթե ինչ-որ մեկը ձեզանից օգնություն կխնդրի, հատկապես ոչ նյութական, համաձայնեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Երկվորյակ
Այս շաբաթը լի կլինի փոքր մանրուքներով: Թվում է, թե սարսափելի չէ, բայց տրամադրությունը կփչացնի: Շատ ծրագրեր կարող են ձախողվել, իսկ այն մարդիկ, որոնց հետ հույսեր էիք կապում, կհիասթափեցնեն: Աշխատեք գոնե հանգստյան օրերը լավ անցկացնել, օրինակ՝ ընկերների հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Խեցգետին
Աստղերը խորհուրդ են տալիս ոչ մի փաստաթուղթ չստորագրել: Ձեզ կարող են խաբել: Միայնակները կարող է սիրավեպ ունենալ: ՃԻշտ է, լուրջ հարաբերությունների հույս չպետք է փայփայել: Լավ կլինի փոխել միջավայրը: Դա կարող է լինել մի քանի օրով այլ քաղաք մեկնելը:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Առյուծ
Զգույշ եղեք փողի հետ կապված ամեն ինչում: Ավելի լավ է ոչ մեկին պարտք չտալ և խոշոր գնումներ չանել: Սիրային հարաբերություններում կթագավորի խաղաղությունը: Կհաշտվեն նույնիսկ նրանք, ովքեր երկար ժամանակ վիճաբանության մեջ էին․ կհաստատվի խաղաղություն: Ցանկացած հարցի վերաբերյալ ձեր կարծիքը հայտնելուց առաջ երկար մտածեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Կույս
Այս շաբաթվա կեսին ձեզ կարող եք զգալ ճնշված և ուժասպառ: Այն հեշտությամբ բուժվում է՝ հանգստանալու միջոցով: Վերականգնվելը հեշտ կլինի․ ձեզ թեկուզ կարճ արձակուրդ է հարկավոր: Աշխատանքի վայրում զգույշ եղեք գործընկերներից: Հնարավոր է՝ նրանք ձեր դեմ խարդավանքներ դավեն: Եղեք զգոն և թույլ մի տվեք ձեզ վիրավորել:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Կշեռք
Գնացեք հոսքանքի ուղղությամբ և մի կայացրեք էական որոշումներ. դա լավագույն բանն է, որ կարող եք հիմա անել: Ձեր բոլոր նախաձեռնություններում կստանաք մտերիների աջակցությունը: Շաբաթվա կեսին գնացեք գնումներ կատարելու: Հավանականություն կա շատ օգտակար բաներ գնելու և, միաժամանակ, մեծ գումարներ չծախսելու:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Կարիճ
Ձեր մտքերը մի կիսեք որևէ մեկի հետ, հակառակ դեպքում խոցելի կլինեք: Այս շաբաթ հաճախակի վեճերի մեծ հավանականություն կա ձեր սիրելիի հետ: Կարևորը՝ հաշտեցումը շատ մի հետաձգեք, մեծ է հարաբերությունները կորցնելու ռիսկը: Ֆինանսական հարցերում գործերը հարթ չեն լինի: Պարզապես հաղթահարեք այս ժամանակահատվածը:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Աղեղնավոր
Լավ կլինի չառաջնորդվեք ձեր ցանկություններով. դրանք կարող են խաբուսիկ լինել: Հնարավոր է ստիպված լինեք անել այնպիսի գործեր, որոնք ձեզ դուր չեն գալիս: Մտերիմ մարդիկ հաճելի պահեր կպարգևեն, այնպես որ՝ տրամադրությունը կբարձրանա: Եվ նույնիսկ աշխատանքի վայրում ծնրաբեռնվածությունը չի կարող այն փչացնել:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Այծեղջյուր
Ձեր կյանքում առայժմ ոչ մի նոր բան չի պատահի: Բայց դա այդքան էլ վատ չէ: Հիմա ժամանակն է զբաղվելու հին գործերով ու հարցերով: Եթե հնարավորություն լինի ձեր պարտականությունները ուրիշի ուսերին դնել, արեք դա: Կարևորը՝ մանրուքների համար մի անհանգստացեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը. Ջրհոս
Ձեզ սպասում է հակամարտություններից զերծ ժամանակաշրջան: Դուք այնքան հանգիստ կլինեք, որ երկար ժամանակահատվածում առաջին անգամ խաղաղություն կզգաք: Երազանքներն իրականություն դարձնելու ճիշտ ժամանակն է: Զբաղվեք դրանով։ Աշխատանքում հնարավոր են փոփոխություններ: Ընդ որում, ոմանք հաջողակ կլինեն, իսկ որոշները ստիպված կլինեն դուրս գալ աշխատանքից:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 10-16-ը․ Ձկներ
Դուք փոքր-ինչ փակվել եք ինքներդ ձեր մեջ, ինչը, մի կողմից, խոսում է ձեր ինքնաբավության մասին, բայց մյուս կողմից ՝ դա կարող է վնասել: Ընկերների հետ շփումը, կարծիքների և փորձի փոխանակումը, ինչպես անձնական, այնպես էլ գործնական, կյանքի հավասարապես կարևոր մասն են: Հակառակ դեպքում, դուք ռիսկի եք դիմում դոփելու նույն տեղում: