Ջրհեղեղ Եվրոպայի հարավում. զոհերի թվում երեխա կա (լուսանկարներ, տեսանյութ)
Արխիվ 16-20
Սաստիկ անձրեւները հեղեղել են հունական Էվբեյա կղզին, հուներից դուրս եկած գետերը ջրասույզ են արել բնակավայրերը։
Զոհվել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ 8 ամսական երեխա։ Երեխան խեղդվել է Պոլիտիկա գյուղի տան առաջին հարկում․ տունն արագորեն ջրածածկվել է ջրի հոսքերով, եւ ծնողները չեն հասցրել փրկել երեխային:
Կղզու համայնքի ղեկավարի խոսքով՝ զոհվածների թվում կան նաեւ տարեց տղամարդ եւ կին։ Նրանց մարմինները փրկարարները հայտնաբերել են մեկ այլ ջրահծածկված տանը:
Եվս 3 մարդ Է զոհվել Աթենքից հյուսիս-արեւելք գտնվող Էվիայի կենտրոնում գտնվող Ամֆիթեա գյուղում եւ Բուրձի շրջանում:
Անհայտ է մնում եւս առնվազն երկու տղամարդու ճակատագիրը․ նրանք անհետ կորած են համարվում: