Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով
Արխիվ 16-20
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 23 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40433 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 մարդ, կատարվել է 176354 թեստավորում, առողջացել է 32616 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 796 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 228 -ն են: