Օգոստոսի 11-ից վերսկսում են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումները
Արխիվ 16-20
Օգոստոսի 11-ից վերսկսում են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումները։
Նշենք, որ համավարակի պատճառով ընդհատված քննարկումները այս փուլում կկազմակերպվեն առցանց եղանակով: Հանրային քննարկումներին մասնակցելու և իրենց առաջարկությունները ներկայացնելու համար հրավիրված են Հայաստանի արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները և բոլոր հետաքրքրված անձինք:
Հրապարակվել են քննարկումների նախնական ժամանակցույցն ու թեմաները։
1. Օգոստոսի 11, ժամը 14:00-17:00 - Նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք (Ընտրական Օրենսգրքի Գլուխ 4 եւ Գլուխ 5 )
2. Օգոստոսի 14, ժամը 14:00-17:00 - Համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումներ (Գլուխ 4, Գլուխ 10 եւ Գլուխ 11)
3. Օգոստոսի 18, ժամը 14:00-17:00 - Ընտրողների ցուցակներ, տեղամասեր եւ դրանց մատչելիություն, շրջիկ քվեարկություն (Գլուխ 2 եւ Գլուխ 3)
4. Օգոստոսի 21, ժամը 14:00-17:00 - Ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ (Գլուխ 6, Գլուխ 7, Գլուխ 8 եւ Գլուխ 9)
5. Օգոստոսի 25, ժամը 14:00-17:00 - ԱԺ ընտրակարգ (Բաժին 4, Գլուխ 13-18)։
Գրավոր առաջարկներ կարող են ներկայացվել [email protected] հասցեով, իսկ քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով։