Զախարովան հայտնել է Բելառուսում «Дождь» հեռուստաալիքի լրագրողների ձերբակալման պատճառը
Արխիվ 16-20
Ռուսական «Дождь» հեռուստաընկերության լրագրողներին ձերբակալել են հավատարմագրման բացակայության պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային: Խոսնակը նշել է, որ Բելառուսում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է երկրի իշխանությունների հետ, ձերբակալվածներին հյուպատոսական օգնություն է ցուցաբերվում:
«Նրանց գտնվելու վայրը հայտնի է դարձել»,-ասել է Զախարովան: