«Սպարտակի» սեփականատերը մտադիր է դուրս բերել թիմը Ռուսաստանի առաջնությունից
Արխիվ 16-20
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը նշել է , որ պատրաստվում է դուրս բերել ակումբը Ռուսաստանի առաջնությունից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Աղբյուրների փոխանցմամբ` Ֆեդունն այս որոշմանն է եկել Ռուսաստանի առաջնության 1-ին տուրի` «Սոչիի» դեմ (2-2) հանդիպումից հետո, որտեղ հանդիպման մրցավար Վասիլի Կազարցևը 2 11-մետրանոց է նշանակել մոսկովյան թիմի դարպասին:
Երկրորդը գրանցվել է 90-րդ րոպեին, որի շնորհիվ մրցակիցը կարողացել է հավասարեցնել հաշիվը:
«Ինձ աջակցելու կարիք չկա: Վաղը կհայտարարեմ, որ մենք դուրս ենք գալիս առաջնությունից: Թող խաղան առանց մեզ: Իմ խոսքերը լուրջ են: Կարող եք գրել հենց այնպես, ինչպես ասել եմ: Այս կլոունադային, որը ստեղծել են, մասնակցել չեմ ցանկանում: Եվ գումարներ ծախսել նույնպես: Պետք չէ «Սպարտակը», նշանակում է՝ պետք չէ»,-«Սպարտակի» սեփականատիրոջ խոսքերն են մեջբերել լրատվականները։
Նշենք, որ Մոսկվայի «Սպարտակը» հանդիսանում է Ռուսաստանի ամենատիտղոսակիր ակումբը։