«Նոան» նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը
Արխիվ 16-20
Կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկությունը։
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ակադեմիայում Հայաստանի գավաթակիր «Նոան» մրցեց երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։
Հանդիպումը մեկնարկեց թիմերի երկուստեք գրոհներով, սակայն չնայած լարված և դիտարժան խաղին` առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին և թիմերը հեռացան ընդմիջման 0-0 հաշվով։
Երկրորդ խաղակեսն էլ ավելի դինամիկ ընթացավ, ինչի արդյուքնում էլ մեկնարկից 10 րոպե անց` 60-րդ րոպեին, խաղի հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մալիսոն Լիման և հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին։
«Նոան» փորձեց մի քանի գրոհ կազմակերպել Ստեֆան Կուպիչի դարպասի մոտ ,և ի վերջո խաղավերջում` 90-րդ րոպեին Դմիտրի Լավրիշևը կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը։
Երկրորդ խաղակեսն ավարտվեց 1-1- հաշվով և խաղը տեղափոխվեց ավելացված ժամանակ։
Ավելացված ժամանակի 9-րդ րոպեին Աշոտ Ղալթախչյանը 11-մետրանոց հարված նշանակեց «Արարատ-Արմենիայի» դարպասի մոտ , որն էլ հստակ իրացրեց Դենիս Դեդեչկոն և հաշիվը դարձրեց 2-1:
Խաղում այլևս գոլեր չարձանագրվեցին և Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթակիր հռչակվեց «Նոան»: