Լուկաշենկոն հայտնել է, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները ՌԴ-ի հետ ընտրություններից հետո
Արխիվ 16-20
Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ խոսել է Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների մասին։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Մինսկը միշտ պատրաստ կլինի համագործակցել Մոսկվայի հետ՝ կախված սերտ հարաբերություններ կառուցելու նրա պատրաստակամությունից: «Հարաբերությունները նորմալ կկառուցվեն։ Դուք հա հավանաբար արդեն նկատել եք մամուլի ծառայությունների չոր հաղորդագրություններից։ Այո, ես Ռուսաստանին կշտամբեցի, որ նրանք եղբայրական հարաբերություններից անցել են գործընկերային հարաբերությունների։ Ռուսաստանի նախագահը հստակ հայտարարեց․ «Մենք ձեզ հետ եղբայրական հարաբերություններ ենք կառուցելու։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում, Ալեքսանդր Գրիգորեւիչ, եկեք մանրամասն քննարկենք: Ես ձեզ կուղարկեմ այն տեղեկատվությունը, որը մենք ունենք այսօր»։ Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահից նամակ ստացա, իմ կարծիքով, բոլոր փաստերի շարադրմամբ։ Եվ հիմա մեր ՔԿ-ն ուսումնասիրում է այդ փաստերը։ Ինչ վերաբերում է հեռանկարներին, եթե ինչ-որ մեկը սպասում է, որ մենք բացարձակապես կվատացենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, մոլորվում է։