Արյունալի կոտորած․ Աֆրիկայում գնդակահարել են զբոսաշրջիկների խմբին
Արխիվ 16-20
Նիգերի հարավ-արեւմուտքում մի խումբ զինված ահաբեկիչներ հարձակվել են ֆրանսիացի զբոսաշրջիկների վրա, ինչի հետեւանքով սպանվել է 8 մարդ: Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է ֆրանսիական «Le Monde» պարբերականը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Կուրի արգելոցում, որը գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից: Հարձակման հետեւանքով զոհվել են Ֆրանսիայի վեց քաղաքացիներ եւ երկու նիգերիացիներ, որոնք ուղեկցում էին զբոսաշրջիկներին: