«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչը Նուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը Նման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. Շարմազանով Զելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա «Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)

ԱՄՆ-ն պետք է մեղմացնել պատժամիջոցները և երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, այլապես՝ միջուկային պատերազմ

Արխիվ 16-20

Ռուսաստանի հարցով ամերիկացի փորձագետները կոչ են արել փոխել Մոսկվայի հետ հարաբերությունները. նվազեցնել պատժամիջոցների ճնշումը, դուրս չգալ ռազմական համաձայնագրերից, այդ թվում՝ միջուկային համաձայնագրից, թույլ չտալ, որ Ուկրաինայի եւ Սիրիայի հակամարտությունները խափանեն Մոսկվայի հետ բանակցությունները այլ կարեւոր հարցերի շուրջ: Կոնկրետ առաջարկներով սյունակը հրապարակել է «Politico» պարբերականը։ Դրա տակ ստորագրել են Ռուսաստանի և հետխորհրդային տարածքի հարցերով մի քանի ազդեցիկ փորձագետներ և ԱՄՆ նախկին դիվանագետներ։ Դրանք են՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման գծով նախկին տեղակալ եւ «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Ռոուզ Գետեմյուլերը, Դեմկուսի կողմնակից, ռուսական մասնագիտացմամբ քաղաքագետ եւ Թրամփի նախկին խորհրդական (ավելի ուշ նրա դեմ իմփիչմենթի գործով ցուցմունք տված) Ֆիոնա Հիլը, Ռուսաստանում նախկին դեսպան Ջոն Հանթսմանը, հետխորհրդային երկրների հարցերով «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Ռոբերտ Լեւգոլդը, նախկին պետքարտուղարի տեղակալ Թոմաս Փիքերինգը, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փիֆերը և շատ ուրիշներ ։

Ինչու է Պետք նոր կուրս Ռուսաստանի հետ։
Հեղինակները հայտարարում են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները մտել են «վտանգավոր փակուղի, որը սպառնում է ԱՄՆ-ի ազգային շահերին»:

Ռազմական առճակատման վտանգն ունի մեծ հավանականություն, ու այն կարող է վերաճել միջուկային պատերազմի։ «Մենք գնում ենք դեպի միջուկային սպառազինությունների սուր մրցավազք, իսկ մեր արտաքին քաղաքական զինանոցը հանգում է հիմնականում կոշտ արձագանքներին, պատժամիջոցներին, հրապարակային հանդիմանություններին և Կոնգրեսի բանաձևերին»: Եվ Covid-19 միայն ուժեղացրել է այդ միտումը, այլ ոչ թե օգնել համագործակցությունը։ Դա «էքզիստենցիալ» սպառնալիքներ է ծնում եւ պահանջում է փոխել կուրսը Ռուսաստանի նկատմամբ, գրում են ամերիկացի փորձագետներն ու նախկին քաղաքական գործիչները:

Նրանք վերապահում են անում, որ Մոսկվան «խանգարում է» եւ «բարդացնում է մեր գործողությունները», «տարածքներ է գրավել» Ուկրաինայում եւ Վրաստանում եւ «կասկածի տակ է դնում գլոբալ առաջնորդի մեր դերը»: Բայց խնդիրը պետք է լուծել, ինչի կապակցությամբ Ռուսաստանի հարցերով փորձագետներն առաջարկում են մի շարք քայլեր՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր օրակարգ ստեղծելու ուղղությամբ։ Եվ դատելով ճշգրտումներից՝ դա «վերաբեռնավորում» չէ։ «Լավագույն դեպքում մեր հարաբերությունները կմնան մրցակցության և համագործակցության խառնուրդ։ Քաղաքականության խնդիրը լինելու է նրանց միջեւ առավել շահավետ եւ անվտանգ հավասարակշռություն գտնելը»։

ԱՄՆ քաղաքականության առաջարկվող մի քանի կանոններ Ռուսաստանի նկատմամբ։

Կրիտիկական ենթակառուցվածքների վրա չհարձակվելու մասին պակտը
Ամերիկան պետք է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության դեմ արդյունավետ պայքարելու միջոց գտնի։ Նրանք նաև կոչ են անում դիմակայել «ռուսական ապատեղեկատվությանը»։ Այս համատեքստում հետաքրքիր է հնչում առաջարկ՝ Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ վարել, որպեսզի կրիտիկական ենթակառուցվածքների վրա չհարձակվելու յուրօրինակ պակտի կնքվի։ «Մենք պետք է նաև Ռուսաստանին ներքաշենք բանակցությունների մեջ, որը հեռու է հանրության ուշադրությունից։ Դրանք կենտրոնանալու են յուրաքանչյուր կողմի կարողությունների վրա՝ մեծ վնաս հասցնելու մյուս կողմի կրիտիկական կարևոր ենթակառուցվածքներին»,- առաջարկում են «կրեմլենոլոգները»։

Դիվանագետներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ
Փորձագետները նաեւ առաջարկում են վերականգնել դիվանագիտական շփումները, որոնք ընդհատվել էին ավելի վաղ: «Ուկրաինական ճգնաժամից հետո ընդհատվել են իշխանությունների միջեւ հանգուցային շփումները, փակվել են հյուպատոսությունները եւ կտրուկ կրճատվել է դեսպանատների հաստիքակազմը։ Շատ հաճախ մենք դիվանագիտական շփումները սխալմամբ համարում ենք պարգև լավ պահվածքի համար, բայց դրանք ուղղված են մեր շահերի առաջմղմանը և կոշտ մեսիջների փոխանցմանը»,- փաստարկում են հեղինակները ։

Նման շփումներն անհրաժեշտ են երկու երկրների պատերազմից խուսափելու համար, որոնք «կարող են 30 րոպեում ոչնչացնել միմյանց եւ ներկա քաղաքակրթությունը»: «Նորմալ դիվանագիտական շփումների վերականգնումը պետք է առաջնահերթություն լինի Սպիտակ տան համար եւ աջակցվի Կոնգրեսի կողմից»,- ասում են Ռուսաստանի գծով փորձագետները:

Բոլոր առանցքային հարցերը քննարկել Մոսկվայի հետ
Նրանք նաեւ առաջարկում են վերադառնալ «սառը պատերազմի» պրակտիկային, երբ Ռուսաստանի հետ առանցքային հարցերի շուրջ «կայուն ռազմավարական երկխոսություն» էր ընթանում: Այդ երկխոսությունը պետք է «ուղղված լինի խորը անվստահության եւ թշնամանքի պատճառների վերացմանը եւ միեւնույն ժամանակ կենտրոնացած լինի անվտանգության խոշոր եւ անհետաձգելի խնդիրների վրա, որոնց բախվում են երկու երկրները»:

Մի խզեք ռազմական պայմանագրերը
Ամերիկացի նախկին քաղաքական գործիչներն ու փորձագետներն առաջարկում են Ռուսաստանի հետ երկարաձգել հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրերը։ Ինչպես նաեւ անցնել միջուկային զենքի վերահսկողության նոր փուլ, որը հաշվի է առնում այլ միջուկային խաղացողների առկայությունը: Ակնարկը գնում է Չինաստան, սակայն այդ կետում այդ մասին չի ասվում։

Կա ևս մեկ հղում ուկրաինական հակամարտությանը. առաջարկ է հնչել կարգավորել ռազմական հարցերը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Եվրոպայի անկայուն շրջաններում։ Սյունակի հեղինակները տեսնում են ահնրաժեշտություն՝ ռազմական մրցակցությունը, որն անցնում է Եվրոպայի առավել անկայուն տարածաշրջաններով՝ Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով  «ավելի անվտանգ դարձնելու» համար։

Հետ քաշել Ռուսաստանին Չինաստանից
Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան ներկայիս քաղաքականությունը նրան ստիպում է ավելի սերտ մերձենալ Չինաստանի հետ։ Դրա համար էլ հեղինակներն առաջարկում են Մոսկվային ներգրավել Չինաստան-Ռուսաստան-ԱՄՆ մակարդակի «եռակողմ համագործակցության» մեջ։ Ճիշտ է, փորձագետներն անմիջապես ասում են, որ «դա հեշտ չի լինի»։

Թույլ չտալ, որ Ուկրաինայի հակամարտությունը վատթարացնի Մոսկվայի հետ հարաբերությունները
Ուկրաինայի եւ Սիրիայի հարցով փորձագետներն առաջարկում են՝ պահպանել նույնը ռազմավարության, բայց թույլ չտալ, որ հակամարտությունները քայքայեն գլոբալ օրակարգը Մոսկվայի հետ։

Փոխել պատժամիջոցների ռեժիմը
Պատժամիջոցները պետք է պահպանել, բայց դրանք պետք է ավելի կետային լինեն և համադրվեն դիվանագիտական ջանքերի հետ։ «Պատժամիջոցների մշտական կուտակումը, որոնք Կոնգրեսի կողմից սահմանվել են, որպես պատիժ Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի գործողությունների, Սոլսբերիում թունավորման, ՄՓՀՀՀՊ-ի մասին պայմանագրի խախտման եւ ընտրություններին միջամտելու համար, նվազեցնում են ցանկացած խթան, որը կարող է առաջանալ Մոսկվայի մոտ կուրսի փոփոխման համար, քանի որ նա այդ պատժամիջոցները մշտական է համարում»: Այդ կապակցությամբ հեղինակները կոչ են անում «ուշադրությունը կենտրոնացնել հասցեական պատժամիջոցների վրա, որոնք կարելի է արագ թուլացնել Ռուսաստանի քայլերի դիմաց, որոնք մոտեցնում են չլուծված հակամարտությունների ընդունելի լուծմանը»:

Պուտինի իրավահաջորդը նույն կերպ կգործի
«Իրականությունն այն է, որ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի օրոք գործում է ազգայնական ավանդույթների ռազմավարական շրջանակներում, որոնք արձագանք են գտնում ինչպես էլիտաների, այնպես էլ՝ հանրության մոտ։ Հնարավոր իրավահաջորդը, նույնիսկ ավելի ժողովրդավար տրամադրված, ամենայն հավանականությամբ, կգործի նույն շրջանակներում»,- կարծում են հեղինակները ։

Ուստի Ռուսաստանի քաղաքական կարգը փոխելու ԱՄՆ-ի հույսերը սխալ են։ «Մենք պետք է մեզ Ռուսաստանի հետ պահենք այնպիսին, ինչպիսին որ կա, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք տեսնել այն։ Մենք պետք է ամբողջությամբ օգտագործենք մեր ուժեղ կողմերը, բայց բաց լինենք դիվանագիտության համար։ Այդպես մենք կկարողանանք հաղթահարել այն մարտահրավերը, որը նետում է Ռուսաստանը, և մեր հարաբերություններն ավելի կառուցողական ուղու վրա դնել», — եզրակացնում են հեղինակները։






«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակովԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top