Կյանքից հեռացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը
Արխիվ 16-20
34 տարեկան հասակում մահացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Խորապես ցնցված ենք այս լուրից: «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցություն ու զորակցությունն է հայտնում Ղասաբօղլյանների ընտանիքին»,- ասվում է ակումբի ցավակցական հաղորդագրությունում։
Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի:
Լևոն Ղասաբօղլյանն «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է: