Հայտնել են Թրամփի՝ Ռաշմոր լեռան վրա նախագահների հարթաքանդակներին իրենն ավելացնելու ցանկության մասին
Արխիվ 16-20
Դոնալդ Թրամփը ցանկացել է, որ իր նկարը հայտնվի Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան վրա ամերիկյան չորս նախագահների հարթաքանդակների կողքին: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Հանրապետական կուսակցության աղբյուրները։
Հրատարակությունը պնդում է, որ Հարավային Դակոտայի նահանգապետուհի Քրիստի Նոեմը 2018 թվականից ի վեր Թրամփին ակտիվորեն հրավիրել է ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ ժամանել Ռաշմոր լեռ: Ի վերջո, նախագահը օվալաձև աշխատասենյակում նրան ասել է, որ ցանկանում է, որ իր դեմքը հայտնվի երկրի հիմնադիր հայրերի չորս քանդակների շարքում։ Իսկ անցյալ տարի Սպիտակ տան օգնականը նահանգապետի գրասենյակ հարց ուղղեց առ այն, թե «ինչպես է ընթանում լրացուցիչ նախագահներին լեռան վրա ավելացնելու գործընթացը»:
Ավելի ուշ, սակայն, Նոէմը Ռաշմորի հուշանվեր է նվիրել Թրամփին, որի վրա պատկերված է եղել նրա դիմանկարը։
Ռաշմոր լեռան վրա փորագրված են Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի եւ Աբրահամ Լինքոլնի դեմքերը: Հուշարձանը ստեղծվել է 1925 թվականին՝ ի պատիվ ԱՄՆ-ի պատմության 150-ամյակի։