«Բա Տիգրան Մեծի ժամանակ ու՞ր էիք…»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը
Արխիվ 16-20
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում հումորային կերպարում է։ Կադրում դերասանի գլխին թագ է դրված, իսկ հրապարակմանը կից գրել է․ «Բա Տիգրան Մեծի ժամանակ ու՞ր էիք, ինչի՞ չէիք խոսում…»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը ներկայացել էր դերասան Մարկ Սաղաթելյանի հետ։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը գրել էր․ «Ես միշտ երազել եմ քեզ հետ նույն նախագծում հանդես գալ։ Անսահման ուրախ եմ, որ նման առիթներ բազմիցս ունեցել եմ: Շնորհակալ եմ անգին խորհուրդներիդ համար: ԽՈՆԱՐՀՎՈւՄ ԵՄ», ապա հավելել էր #ՄարկՍաղաթելյան հեշթեգը։