Չինաստանում ուղեւորատար ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը եւ արտակարգ ազդանշան է տվել
Արխիվ 16-20
Չինական Shenzhen Airlines ավիաընկերության ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը եւ արտակարգ ազդանշան է տվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի - ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ ինքնաթիռն իրականացնում էր Շենչժենից Սիան չվերթը: Թռիչքից 20 րոպե անց ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը։ Երկու րոպեում նա իջել է 9297-ից մինչեւ 3733 մետր։ Այս պահին օդանավը հակառակ ընթացքը վերցրել՝ մոտակա օդանավակայաններից մեկում վայրէջք կատարելու համար։ Մանրամասների մասին առաժմ տեղեկություններ չկան:
Ինչպես նշում է գործակալությունը, բարձրության կտրուկ նվազման պատճառ կարող է դառնալ սրահի ապահերմետացումը կամ ապակու ճաքերը: Բացի այդ, արտակարգ ազդանշանը տրվում է տեխնիկական անսարքության կամ ուղեւորների շտապ բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում: Մանրամասները դեռ հայտնի չեն:
Ավելի վաղ օգոստոսին Ստավրոպոլից Մոսկվա թռչող SSJ-100-ը օդում տագնապի ազդանշան էր տվել։ Նախնական տվյալներով ՝ պատճառը եղել է օդանավում հնարավոր տեխնիկական անսարքությունը։