Պարույր Հայրիկյանը զինծառայողների արձակուրդային վճարումների հետ կապված խնդրի մասին
Արխիվ 16-20
Պարույր Հայրիկյանը զինծառայողների արձակուրդային վճարումների հետ կապված խնդրի մասին
Իրազեկուած եմ եւ երկար ժամանակ է հետեւում եմ զինծառայողների արձակուրդային վճարումների հետ կապուած խնդիրներին։ Կարծում եմ, պատկան մարմինները պէտք է նկատի ունենան, որ այսորակ հարցերը ոչ միայն առօրեական կենցաղային նշանակութիւն, այլեւ բաւական լուրջ բարոեա-հոգեբանական եւ նոյնիսկ անվտանգային ազդեցութիւն կարող են ունենալ։
Արդարութիւնը, նրա առկայութեան նկատմամբ իշխանութիւնների հետեւողականութիւնը կեանքի բոլոր ոլորտներում խիստ կարեւոր է ազգի որակական դրսեւորումների տեսանկիւնից, սակայն բանակի հարցում դա արդարամիտ, իր պարտքն ազնուօրէն կատարող զինուորներ ունենալու հրամայականի հետ է կապուած։
Մտածենք մեր անվտանգութեան երաշխաւորների, մեր ապագայ զինուորների հաւատի, վստահութեան եւ ընդհանրապէս որակների մասին։ Դրանից կարող է կախուած լինել ամեն ինչ․․․