Նոր կորոնավիրուսով վարակվելու 225 դեպք է գրանցվել
Արխիվ 16-20
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40410 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6871 մարդ, կատարվել է 176014 թեստավորում, առողջացել է 32520 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 791 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 228 -ն են: