Բեյրութում բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 700-ը
Արխիվ 16-20
Բեյրութում ցուցարարների եւ ուժայինների միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 700-ը, հաղորդում է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Ավելի վաղ Լիբանանի բանակն ազատագրել էր Լիբանանի ԱԳՆ կենտրոնակայանը, ինչպես նաեւ Էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունների շենքերը, որոնք ավելի վաղ գրավել էին ցուցարարները: «Ալ Արաբիա Ալ Հադաս» հեռուստաալիքի տվյալներով՝ «Լիբանանի մայրաքաղաքի փողոցներ է վերադարձել հանգստությունը»: Հեռուստաալիքը նաեւ տեղեկացրել է․ «Լիբանանի մայրաքաղաքում բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 728 մարդ է վիրավորվել»: