Լիբանանի վարչապետը հայտնել Է Բեյրութում պայթյունի պատճառը
Արխիվ 16-20
Լիբանանի կառավարության ղեկավար Հասան Դիաբը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառը երկրում կոռուպցիայի բարձր մակարդակն է։ Իր դիրքորոշումը նա ներկայացրել է Լիբանանի քաղաքացիներին ուղղված բաց ուղերձում, որը ցուցադրվել է «AL–Mayadeen» հեռուստաալիքով:
«Պայթյունը, որը ցնցել է նավահանգիստը, տեղի է ունեցել կոռուպցիայի պատճառով»,-ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ուժգին պայթյուն էր որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ՌԾՈՒ բազայի անմիջական հարեւանությամբ։ Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ և ավտոմեքենաներ։
Իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել պահեստում պահվող ավելի քան 2,7 հազար տոննա առգրավված ամոնիակի սելիտրայի պայթեցումը: Պայթյունի հետեւանքով զոհվել է 158 մարդ, ավելի քան վեց հազարը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: