Թուրքական ռազմական տեխնիկան վրաերթի է ենթարկել երեխային, քաղաքացիները կրակ են բացել (տեսանյութ)
Արխիվ 16-20
Սիրիայի Ազազ շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանին խոշոր տրամաչափի գնդացիրների կիրառմամբ մարտեր են տեղի ունեցել։
Հալեպի Ազազ քաղաքի մերձակայքում գտնվող Սաջու շրջանում տեղի բնակիչների եւ թուրք զինվորականների միջեւ փոխհրաձգությունն առաջացել է այն բանից հետո, երբ թուրք զինծառայողներով մեքենան վրաերթի է ենթարկել երեխային։ Դեպքի վայր են հասել տեղի բնակիչները, եւ սկսվել է փոխհրաձգություն։
Միջադեպին մասնակցել են նաև թուրքամետ գրոհայիններ՝ այսպես կոչված Սիրիական ազգային բանակից։