Հայտնի է «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարական կազմը
Արխիվ 16-20
Այսօր` օգոստոսի 9-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որտեղ մրցելու են գավաթակիր «Նոան» և երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիան»:
ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ` հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Ղալթախչյանը: Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Հարություն Համբարձումյանը: Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է։
Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին։
Հիշեցնենք, որ թիմերը հանդիպել էին նաև Հայաստանի գավաթի խաղարկությունում, որտեղ 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ գավաթակիր դարձավ «Նոան»: