ՉԼ. «Բավարիան» և «Բարսելոնան» ևս 1/4 եզրափակիչում են. Հայտնի են բոլոր զույգերը
Արխիվ 16-20
Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին պատասխան հանդիպումները։
Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Չելսիին» և առավելության հասավ 4-1 հաշվով։
Երկու խաղերի արդյունքում գերմանական թիմը հաղթեց 7-1 հաշվով և ապահովեց իր տեղը 1/4 եզրափակիչում։
«Բավարիայի» կազմում գոլեր հեղինակեցին Լևանդովսկին ( դուբլ), Պերիշիչը և Տոլիսսոն։
«Բարսելոնան» Կատալոնիայում մրցեց իտալական «Նապոլիի» հետ և հաղթեց 3-1 հաշվով։
Ընդհանուր արդյուքնում կատալոնացիները հաղթեցին 4-1 հաշվով և նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վերջին ուղեգիրը։
Հաղթական խաղում գոլերի հեղինակներ դարձան Լանգլեն, Մեսսին և Սուարեսը։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը։
«Ատալանտա» - ՊՍԺ
«Ռեդ Բուլ Լայպցիգ» - «Ատլետիկո Մադրիդ»
«Բավարիա» - «Բարսելոնա»
«Մանչեսթեր Սիթի» - «Օլիմպիկ Լիոն»
Հանդիպումները կմեկնարկեն օգոստոսի 12-ից։