Պաշտոնական. Անդրեա Պիրլոն գլխավորեց Թուրինի «Յուվենտուսը»
Արխիվ 16-20
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեա Պիրլոն, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Թուրինյան ակումբը մասնագետի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, որը գործելու է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Նշենք, որ Անդրեա Պիրլոն օրեր առաջ նշանակվել էր «Յուվենտուսի» Մ-23 թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» արդեն նախկին մարզիչ Մաուրիցիո Սարին ժամեր առաջ էր հեռացվել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից։