Բեյրութում ցուցարարները գրոհել են չորս նախարարությունների շենքերը (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Ցուցարարները գրոհում են Լիբանանի էներգետիկայի նախարարության շենքը Բեյրութում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր Լիբանանի Արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաեւ բանկերի ասոցիացիայի գրոհների մասին:
Հազարավոր մարդիկ դուրս են եկել հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականի և բարեփոխումների պահանջով։ Ցուցարարների եւ ուժայինների միջեւ զանգվածային բախումներ են տեղի ունենում Բեյրութում։ Լիբանանյան մի շարք լրատվամիջոցներ հայտնում են քաղաքում տեղի ունեցած հրաձգության մասին։ Լիբանանյան Կարմիր խաչի տվյալներով՝ բախումների հետեւանքով արդեն 172 մարդ Է տուժել։