Մինսկի կենտրոնում զանգվածային ձերբակալություններ են սկսվել (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Ընդդիմության ակցիայի մասնակիցներին սկսել են ձերբակալել Մինսկի կենտրոնում՝ Անկախության պողոտայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ակցիան շարունակվում է, պողոտայում վարորդներն ձայնային ազդանշաններ են տալիս, պատուհաններից դրոշներ ու ձեռքեր են հանում՝ սեղմած բռունցքներով։ Նրանց ողջունում են հետիոտները։
Բելառուսի նախագահի ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին, օգոստոսի 4-ից արտահերթ քվեարկություն է ընթանում: Նախագահի պաշտոնին հավակնում է հինգ մարդ, այդ թվում ՝ պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ։
Ընտրարշավն ուղեկցվում է չարտոնված բողոքի ակցիաներով եւ ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններով: