Չինաստանում նոր մահացու վտանգավոր վիրուս է հայտնաբերվել
Արխիվ 16-20
Այսօր չինացի բժիշկները հայտարարել են երկրի մի քանի շրջաններում վտանգավոր վիրուսի տարածման մասին, որը կոչվում է SFTS: Հիվանդությունը տարածվում է միջատների խայթոցների միջոցով։ Այս մասին հայտնում է «Global Times» թերթը։
«Բժիշկները կարծում են, որ այդ վիրուսը փոխանցվում է հիմնականում միջատների խայթոցների միջոցով։ Ընթացիկ տարվա առաջին կեսին Չինաստանում հայտնաբերվել է ավելի քան 60 վարակակիր, որոնցից յոթը մահացել են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միեւնույն ժամանակ չինացի վիրուսաբան Շեն Ցզիֆանը, որն աշխատում է Չժեցզյանի համալսարանին կից հիվանդանոցում, պատմել է, որ չի կարելի բացառել այդ վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նոր վիրուսով վարակվելու դեպքերի շուրջ 60 տոկոսը գրանցվել է Չինաստանի Ցզյանսու նահանգում: