Ամուսինը հրկիզել է կնոջը ծննդյան տոնի ժամանակ
Արխիվ 16-20
Օգոստոսի լույս 8-ի գիշերը Վիննիցայի մերձակայքում իրավապահները ձերբակալել են 49-ամյա տղամարդու, որը ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ փորձել է այրել սեփական կնոջը ։ Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի ոստիկանության մամուլի ծառայությունից ։
«Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանություն հաղորդում է ստացվել Կալինովկա քաղաքի 48-ամյա բնակչուհու հոսպիտալացման մասին՝ մարմնի 80% այրվածքներով: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցները, ըստ բնակության վայրի, ձերբակալել են տուժողի 49-ամյա ամուսնուն: Ոստիկանները պարզել են, որ կնոջ ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ ամուսինների միջեւ խանդի հողի վրա վեճ է ծագել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վեճի ժամանակ, ըստ իրավապահների, տղամարդը կնոջ վրա ալկոհոլ է լցրել շշից եւ հրկիզել նրան։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդուն սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: