ԱԱԾ աշխատակիցներ ներկայացողները ԱԱԾ-ից չեն եղել. ի՞նչ վտանգներ կարելի է սպասել
Արխիվ 16-20
«Բեւեռների միացում» ՀԿ-ի հիմնադիր նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես նշելով. «Հարգելի հայրենակիցներ, հայտնում ենք, որ կարճ ժամանակ առաջ «Բեւեռների միացում» ՀԿ-ի տարածք են այցելել անհայտ անձինք, ովքեր ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ եւ իրականացրել են որոշակի գործողություններ՝ անհանգստացնելով եւ հարցաքննելով նաեւ ՀԿ-ի հարակից տարածքում ապրող բնակիչներին։ ՀԿ-ի ղեկավար կամ որեւէ ներկայացուցիչ ներկա չի եղել կատարվածին, ոչ էլ տեղեկացվել է գործողությունների կամ դրանց նպատակի վերաբերյալ։
Հարցի առնչությամբ ՀԿ-ն պաշտոնական հարցմամբ դիմել է ՀՀ ԱԱԾ-ին՝ խնդրելով պարզաբանել կատարվածը։ ԱԱԾ-ն պատասխանել է, որ որեւէ առնչություն չունի վերոնշյալ գործողությունների հետ եւ ՀԿ-ի հետ կապված ոչ մի միջոցառում չի իրականացվել: Այս պատասխանը լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս.
- մեր անկախ երկրում ովքե՞ր կարող են ներկայանալ որպես Ազգային անվտանգության աշխատակիցներ
- ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում
- ի՞նչ վտանգներ կարելի է սպասել նրանցից
Այս հարցադրումների պատասխաններն ուղիղ վերաբերվում են «Բեւեռների միացում» ՀԿ-ի եւ մասնավորապես՝ նրա ղեկավարի անվտանգությանը»: