Պաշտոնական. Սարին լքեց «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը
Արխիվ 16-20
Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց Մաուրիցիո Սարիին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելու մասին:
Սարիի գլխավորությամբ «Յուվենտուսը» նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, պարտվել` Իտալիայի գավաթի և սուպերգավաթի խաղարկություններում։
Մասնագետի ղեկավարությամբ իտալական ակումբը դուրս մնաց նաև Չեմպիոնների լիգա 1/8 եզրափակիչից` զիջելով ֆրանսիական «Լիոնին»:
Մաուրիցիո Սարին գլխավորում էր «Յուվենտուսը» 2019 թվականից։
Մինչ այդ մարզիչն աշխատում էր անգլիական «Չելսիում»: