Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը
Արխիվ 16-20
Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 19 378 036-ի՝ մեկ օրում ավելանալով 288 672-ով, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:
Վարակի զոհերի թիվն աշխարհում հասել է 721 324-ի:
Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը:
ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ընդհանուր առմամբ 4 941 635 դեպք (օրական աճ՝ 58 053), մահացել է 161 347-ը (աճը՝ 1243), ապաքինվել է ավելի քան 1,6 միլիոն մարդ: