Տեղը չես բերո՞ւմ, լավ էլ բերում ենք. Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով. Նարեկ Մալյան
Արխիվ 16-20
Նարեկ Մալյանն իր էջում գրում է. «Բարի լույս, Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի Ուրարտու խանութից դիմակ չունենալու պատճառով: ԱԺ փոխխոսնակը հարցրել է, թե իրեն տեղը չեն բերու՞մ:
Վաճառողը պատասխանել է շատ լավ բերում են ու կարծեմ դիմակ կրելու պարտադրանքը իրենց քաղաքական ուժն է մոգոնել: Ալենը շարունակել է վիճաբանել, բայց խանութի աշխատակիցները դուրս են հրավիրել նրան, որովհետև խանութի ներսում առանց դիմակի վիճել չի կարելի»: