Ճանապարհային Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Արխիվ 16-20
ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․
«Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող «Նյու-Ջերսի» տիպի պահպանապատի վերջնամասի հատվածում կկազմակերպվի երկկողմանի հետադարձի տեղ»։