ՊՍԺ-ն ներկայացրել է «Ատալանտայի» դեմ խաղի վերջնական հայտացուցակը. Մբապեն ևս հայտավորված է
Արխիվ 16-20
ՊՍԺ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ատալանտայի» դեմ խաղի վերջնական հայտացուցակը։
28 ֆուտբոլիստից կազմված հայտացուցակում ընդգրկվել են նաև փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն, որի մասնակցությունը վնասվածքի պատճառով կարող է հարցականի տակ լինել, և կիսապաշտպան Մարկո Վերատին, որը նույնպես ֆիզիկական խնդիրներ ունի։
ՊՍԺ-ի հայտացուցակում տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները։
Դարպասապահներ. Կեյլոր Նավաս, Ռիկո, Բուլկա, Գարիսոն
Պաշտպաններ. Մարկինյոս, Տիագո Սիլվա, Բերնատ, Կիմպեմբե, Կերեր, Կուրզավա, Դագբա, Դիալո, Բակեր, Պեմբելե, Մբե Սո
Կիսապաշտպաններ. Վերատի, Հերերա, Գեյե, Դրաքսլեր, դի Մարիա, Պարեդես, Սարաբիա, Ռուիս
Հարձակվողներ. Մբապե, Նեյմար, Իկարդի, Չուպո Մոտինգ, Կալիմուենդո
ՊՍԺ - «Ատալանտա» հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։