Չգիտենք ձեզանից բա՞նը պաշտպանենք, թե՝ բնաբանը, Գիտությու՞նը պաշտպանենք, թե՝ բնությունը ՀԱՐՑ՝ ԱՍՔԻ ՏԵՍՔՈՎ, ԹԱՎԻՇՆԵՐԻՆ
Արխիվ 16-20
Իշխանափոխությունը իր հետ բերեց նաև մտավորականների հիասթափությունը: Նրանց բարեփոխումներն ու ծրագրերը հեռու էին այն մարդկանց պատկերացումներից, որոնք միացան և մասնակցեցին այդ թավշյա հեղափոխությանը: Եթե երկու տարի առաջ բանաստեղծություններ էին գրվում, որտեղ գովերգում էին թավշյա հեղափոխականներին , ապա այսօր հակառակ երեևույթն է: Ձեզ եմ ներկայացնում ՖԲ-յան էջերից մեկում տեղադրված հետևյալ բանաստեղծությունը .
Էմմա Ասրյան.
ԱՍՔ ԹԱՎԻՇՆԵՐԻ
Չգիտենք ձեզանից
բա՞նը պաշտպանենք,
թե՝ բնաբանը,
Գիտությու՞նը
պաշտպանենք,
թե՝ բնությունը՝
Մեր արարելու
արագությունը,
Մի օր, որ զիջեց
ձեր ավերելու
արագությանը,
Ի՜նչ պետք է լինի...
Չէ՛, վատ է, բալա՛մ,
ձեր վերջաբանը։
31.07.2020թ
Նունե Զաքարյան