Պեղումների արդյունքում գտել են Արգիշտի արքայի բրոնզե, տերևաձև նետասլաքը
Արխիվ 16-20
«Էրեբունի» և «Կարմիր բլուր» հնավայրերի պեղումների արդյունքում գտնվել են բազմաթիվ նետասլաքներ:
Դրանց մեջ կան եռանիստ, երկսայր, թերթաձև, կոթավոր և այլ օրինակներ:
Հայտնաբերված նետասլաքներից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Արգիշտի արքայի բրոնզե, տերևաձև նետասլաքը՝ հետևյալ երկտողանի արձանագրությամբ.
«Խալդի (Աստծուն), Արգիշտին նվիրեց»
Այս յուրօրինակ սեպագիր նետասլաքը կարող եք տեսնել՝ այցելելով «Էրեբունի» թանգարան: