ԱՄՆ հակահետախուզությունը Ռուսաստանին մեղադրել է Բայդենին «սեւացնելու» փորձի մեջ
Արխիվ 16-20
ԱՄՆ հակահետախուզության տնօրեն Ուիլյամ Էվանինան Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ նա փորձում է «սևացնել» ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի ենթադրյալ թեկնածու Ջո Բայդենին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի - ն։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը Բայդենին համարում է «հակառուսական իսթեբլիշմենթի» ներկայացուցիչ։ Նա հավելել է, որ նման պնդումը համաձայնվում է՝ Բայդենի հասցեին Մոսկվայի հրապարակային քննադատության հետ, երբ նա փոխնախագահ էր՝ Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականության մեջ նրա դերի համար:
Ավելի վաղ ամերիկյան հետախուզությունը օրենսդիրներին եւ նախագահական քարոզարշավներին տեղեկատվություն էր տրամադրել, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանը կանգնած է ապատեղեկատվության տարածման հետեւում, որն ուղղված է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ենթադրյալ թեկնածու Ջո Բայդենի դեմ: Հանրապետականները պնդում են, որ հետախուզության տվյալները պատկերացում են տալիս ԱՄՆ-ի ընտրություններում կռիվ սերմանելու Մոսկվայի ձգտման մասին, եւ դա ընդամենը արտասահմանյան միջամտությունների ավելի լայն շրջանակի մի մասն է: Միևնույն ժամանակ դեմոկրատները կարծում են, որ հետախուզական տվյալներն ուղղված են նրան, որպեսզի վնաս հասցնեն Բայդենի թեկնածությանը և օգնեն Թրամփին:
ԱՄՆ-ում ընտրությունները նշանակված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Հրապարակված վարկանիշների համաձայն՝ այս պահին Բայդենը Թրամփին գերազանցում է գրեթե 10 տոկոսով: