Բենզեմայի գոլը չփրկեց մադրիդցիներին. «Մանչեսթեր Սիթին» և «Լիոնն» անցան 1/4 եզրափակիչ
Արխիվ 16-20
Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներից երկուսը։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայում ընդունեց Մադրիդի «Ռեալին» և առավելության հասավ 2-1 հաշվով։
Ընդհանուր հաշվով անգլիացիները հաղթեցին 4-2 հաշվով և անցան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։
Թուրինի «Յուվենտուսն» էլ մրցեց ֆրանսիական «Լիոնի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։
Երկու խաղերի արդյունքում գրանցվեց ոչ-ոքի` 2-2 հաշիվ, և չնայած իտալական ակումբի այսօրվա հաղթանակին` 1/4 եզրափակիչի ուղեգիրն ուղղվեց «Լիոնին»։
Այսպիսով, 1/4 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Լիոնի» հետ։