«Զենիթը»` Ռուսաստանի սուպերգավաթակիր
Արխիվ 16-20
Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Զենիթը» մրցեց «Լոկոմոտիվի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։
«Զենիթի» կազմում գոլեր հեղինակեցին Արտյոմ Ձյուբան և Մագոմեդ Օզդոևը։
«Լոկոմոտիվի» միակ գնդակը խփեց Վեդրան Չորլուկան։
«Զենիթն» այս հաղթանակով 5-րդ անգամ դարձավ Ռուսաստանի սուպերգավաթակիր:
Այս տիտղոսն ավելի շատ նվաճել է ԲԿՄԱ-ն (7):
Հիշեցնենք, որ մինչ այս «Զենիթը» հռչակվել էր Ռուսաստանի չեմպիոն և գավաթակիր։