Զսպվածությունը մշտապես գերազանցելու է մակերասային հնչեղ «սենսացիաներին» եւ էմոցիաներին. Կարապետյան
Արխիվ 16-20
«Գիրք կարդացողները միշտ կառավարելու են հեռուստացույց նայողներին»…Սերժ Սարգսյանի կարճ, բայց բովանդակային պատասխաններն ինձ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ խոր գիտելիքը եւ զսպվածությունը մշտապես գերազանցելու է մակերասային հնչեղ «սենսացիաներին» եւ էմոցիաներին: Երբ խոսքը հիմնված է կայուն ճշմարտության, վերլուծության եւ մտավոր մեծ պաշարի վրա, այն անսասան է, ի տարբերություն ջղաձիգ, պահի թելադրանքով՝ ամբոխահաճո եւ սուր բառապաշարով համեմված գոռգռոցների: Այս շարքը Ապրիլյան պատերազմի մասին է, մեր բոլորի հաղթանակի մասին: Սպասենք շարունակությանը», - անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մեկնարկած տեսաշարին՝ նշել է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
Հ.Գ.- Տեսանյութերի հղումները՝ այստեղ: