«Սկեսուրը պետք է իմաստուն լինի, հարսն էլ` խելացի» ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆ
Արխիվ 16-20
Պարուհի, պարուսույց, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԸ անդրադառնալով հարս-սկեսուր հարաբերություններին ասել է.
«Առաջին հերթին պետք է սկեսուրը իմաստուն լինի, հարսն էլ` խելացի: Եթե մեծերը չեն վերաբերվում իրենց հարսին ինչպես անծանոթ աղջկա, այլ ընդունում են հարազատի պես, ապա այդ ընտանիքում խնդիրներ չեն լինի: Իհարկե, երբեմն պետք է նաեւ զիջել: Առաջին իսկ օրվանից, երբ Զառան մեր տուն է մտել, մենք ապրում ենք հաշտ ու խաղաղ: Գիտեմ, որ մարդիկ կարող են չհավատալ, բայց մեր դեպքում նույնիսկ աներեւակայելի լավ հարաբերություններ են: Ես սիրում են խաղաղություն եւ անդորր ընտանիքում, իսկ արվեստագետ լինելը միմիայն օգնում է երկուսիս. Հետաքրքիր զրույցներ ենք ունենում»: