Սևանի դեպքում էլ առողջապահության նախարարությունը լուռ է, կամ խոսում է, բայց ապատեղեկատվություն տարածում՝ ինչպես կորոնավիրուսի պարագայում․ Վահագն Վարագյան
Արխիվ 16-20
«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սևանի խնդրին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Առողջապահության նախարարությունը լուռ է: Լուռ է, ինչպես միշտ, երբ պետք է խոսի: Կամ խոսում է, բայց բացահայտ ապատեղեկատվություն տրամադրում, ինչպես դա արեց կորոնավիրուսի պարագայում: Հետևանքը տեսնում ենք՝ աղետ և խայտառակություն, որ 1000 մարդու կյանք խլեց: Նույնն ենք փաստում նաև Սևանի պարագայում։ Մեզ չտրամադրելով որևէ հետազոտության արդյունքներ՝ այս մարդկանց միակ խնդիրը հարցը ծածկադմփոց անելն է ու ինչ-ինչ մարդկանց փող աշխատելու հնարավորություն տալը: Հիմքեր կան մտածելու, որ կանաչած Սևանի ջրի իրական վտանգները չի ներկայացվել հանրությանը, որպեսզի իմքայլականների հետ ուղիղ կապ ունեցող շրջանակներ Սևանի ափին բիզնես ծավալեն ու փող աշխատեն: Եվ այս ամենը մեր ժողովրդի առողջության հաշվին»: