«Տուր Դը Ֆրանսը» կանցկացվի մինչ Օլիմպիական խաղերի մեկնարկը
Արխիվ 16-20
Հեծանվավազքի հեղինակավոր «Տուր Դը Ֆրանս» մրցաշարը կանցկացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ, փոխանցում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարի անցկացումը համընկնում էր Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամկետներին (2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը), այդ պատճառով էլ Հեծանվասպորտի միջազգային միությունը (UCI) որոշել է միջոցառումն անցկացնել մինչ օլիմպիական խաղերի մեկնարկը։
«Տուր Դը Ֆրանս» մրշացարը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում։