Արցախում վերջին 24 ժամում COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել. առողջացել է 12 քաղաքացի
Արխիվ 16-20
Արցախում օգոստոսի 7-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Երկրում կորոնավիրուսային վարակը մինչ օրս հաստատվել է 248 քաղաքացու մոտ, որից 201-ն առողջացած: Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 6682 թեստավորում, իսկ վերջին 24 ժամում` 156 թեստավորում: Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինման դեպքեր նույնպես չեն գրանցվել: Կա 88 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 46 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։